շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կմեծացնվի ռուսալեզու գրականության մատակարարումը ՀՀ. Դոնչենկո

Կմեծացնվի ռուսալեզու գրականության մատակարարումը ՀՀ. Դոնչենկո

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մեծացնել ռուսալեզու գրականության մատակարարումը Հայաստան։ Այս մասին ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն:

Նա կարևորեց մշակութային եւ գրական կենտրոնների բացումը: ՛՛Այս առումով ուշագրավ է ռուսական գրքերի տան բացման փաստը՛՛,-ասաց Դոնչենկոն:

Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչը նշեց հայ-ռուսական համագործակցության որոշ մանրամասներ, որոնց շրջանակներում ռուսական ընկերությունը 100 նոր միկրոավտոբուս է մատակարարել Երեւանին:

՛՛Կարծում եմ, որ դա վերջը չէ: Բացի այդ, իրականացվել է լսողության խնդիրներ ունեցող անձանց ծրագիր, իսկ միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանում էներգախնայող լուսավորության համակարգերի ներդրման ուղղությամբ: 2021 թվականին անցկացվել է մոտ 40 միջոցառում՝ Ռուսաստանի 25 շրջանների մասնակցությամբ: Հաշվի առնելով կորոնավիրուսային սահմանափակումները՝ սա մեծ ցուցանիշ է՛՛,-ասաց Դոնչենկոն:

  • Կիսվել: