ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով

Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներն առցանց մասնակցություն են ունեցել և զեկույցներով են հանդես եկել ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության Կազանի ուսումնա-մեթոդական կենտրոնում տեղի ունեցած «Հակամենաշնորհային կարգավորումը թվային տնտեսությունում» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկմանը:

Մի շարք երկների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ներկայացուցիչները միջոցառման շրջանակում քննարկել են թվային տնտեսության պայմաններում մրցակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես մրցակցության օրենսդրության կատարելագործման, թվային հարթակներում մրցակցային իրավախախտումների վերաբերյալ վարույթների առանձնահատկությունների, պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման և կանխարգելման նպատակով տեղեկատվական համակարգերի կիրառման և այլ խնդիրների վերաբերյալ:
ՄՊՀ հակամրցակցային քաղաքականության և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային գործիքների կիրառմամբ հակամրցակցային համաձայնությունների բացահայտման Հայաստանի մրցակցային մարմնի փորձը՝ պետական գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության դեպքի բացահայտման օրինակով:

ՄՊՀ քաղաքականության և մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ Հակոբ Մանուկյանի զեկույցը վերաբերում էր հանձնաժողովի կողմից իրականացված էլ. հարթակներով փոխադրման ծառայությունների և էլ. առևտրի ոլորտային ուսումնասիրություններին:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի նիստ, որին մասնակցել է ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը: Նիստում օրակարգում Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի շրջանակներում կոնտրաֆակտ արտադրանքի իրացման կանխարգելման նպատակով թվային հարթակների՝ իրավատերերի և վաճառողների հետ բարեխիղճ մրցակցության կանոնների մոդելային փաստաթուղթ մշակելու վերաբերյալ հարցի քննարկում էր:

  • Կիսվել: