կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Կլիմայի փոփոխության կրթական ռազմավարությունները տարրական և ավագ դպրոցներում» միջազգային դասընթաց

«Կլիմայի փոփոխության կրթական ռազմավարությունները տարրական և ավագ դպրոցներում» միջազգային դասընթաց

2022 թվականի սեպտեմբերի 11-23-ն Իսրայելի «MASHAV» կրթական կենտրոնը կազմակերպում է «Կլիմայի փոփոխության կրթական ռազմավարությունները տարրական և ավագ դպրոցներում» խորագրով միջազգային դասընթաց:

Հրավիրող կողմը հոգում է դասընթացի արժեքը, ներքին փոխադրումը, առողջապահական ապահովագրությունը և կեցությունը:

Հայտադիմումի ձևը և այլ մանրամասներ կարելի է գտնել կից նյութում, ինչպես նաև հետևյալ հղումով՝ https://bit.ly/3cKmbJy

Լրացված հայտադիմումները՝ ներառյալ բժշկական հայտը, անհրաժեշտ է մինչև 2022 թվականի օգոստոսի 10-ն ուղարկել ՀՀ-ում Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոսի գրասենյակ:

  • Կիսվել: