Խոսրովի անտառի կովկասյան ընձառյուծը կրկին տեսանկարահանվել է (տեսանյութ)
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին, հայտնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ից:
Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:
Ներկայումս հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:
Ընձառյուծին կարելի է հանդիպել հետևյալ վայրերում`
Լայնատերև անտառներում և նոսրանտառներում,
Լեռնային տափաստաններում,
Մերձալպյան մարգագետիններում,
Ալպյան մարգագետիններում: