ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes ML320, Honda Concept, Nissan March, Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, կա վիրավոր

Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes ML320, Honda Concept, Nissan March, Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ բախվել են Mercedes ML320, Honda Conceptor, Nisan March, Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հայկ Ղազարյանն ու Դավիթ Ղազարյանը։ Երթևեկությունը նշված հատվածում պարեկների կողմից ժամանակավորապես դադարեցվել է։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ու վիրավորի ինքնությունը։ 

  • Կիսվել: