կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանի թունելում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Opel Astra-ն. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանի թունելում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Opel Astra-ն. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:   Ժամը 17:40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունելի մեջ, ճակատ-ճակատի բախվել են բախվել են BMW և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:  Այս մասին փոխանցում է shamshyan.com-ը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:   Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները:   

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող BMW-ին:  

 

  • Կիսվել: