հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են մարդատար ГАЗель-ն ու BMW-ն. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են մարդատար ГАЗель-ն ու BMW-ն. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 98-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Արամ Սահրադյանի վարած BMW մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 59-ամյա Վահան Գրիգորյանի վարած  GAZ 32212 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով BMW -ն գլխիվայր շրջվել է, իսկ վարորդ Ա. Սահրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

 Վթարի մասին պարեկային ծառայությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գարեգինյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: