երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոշոր ավտովթար-հրդեհ Գյումրիում. «Citroen» -ը բախվել է սյանը, կոտրել այն և բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Խոշոր ավտովթար-հրդեհ Գյումրիում. «Citroen» -ը բախվել է սյանը, կոտրել այն և բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 73-ամյա Համլետ Հ.-ն իր վարած «Citroen» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ «Գյումրի գարեջուր» ընկերության մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել սյանը, կոտրել այն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Շաղոյանի, և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են պարեկները, որպեսզի հշեջները կարողանան աշխատել:

Վերջիններս մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:  
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը վթարից հետո հասցրել է ավտոմեքենայից դուրս գալ:

Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:  

  • Կիսվել: