ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ Toyota-ն Ֆրանսիայի հրապարակում բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում․ Toyota-ն Ֆրանսիայի հրապարակում բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր

Երեւանում, այսօր, ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05։00-ի սահմաններոմ Երևանի բնակիչ Հասմիկ Ա․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Ֆրանսիայի հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն և հայտնվել գազոնի մեջ։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Հասմիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալայանի անվան բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

  • Կիսվել: