չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Դիլիջանի 2-րդ ոլորանում․ տնտեսական ապրանքներով բեռնված Iveco բեռնատարը կողաշրջվել է․ ճանապարհը մասամբ փակվել է, սկսվել է դիզվառելիքի արտահոսք

Խոշոր ավտովթար Դիլիջանի 2-րդ ոլորանում․ տնտեսական ապրանքներով բեռնված Iveco բեռնատարը կողաշրջվել է․ ճանապարհը մասամբ փակվել է, սկսվել է դիզվառելիքի արտահոսք

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Iveco մակնիշի բեռնատարը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 2-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ճանապարհը միակողմանի փակ է, իսկ դիզվառելիքն էլ թափվել է ճանապարհի ողջ հատվածով։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարում են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Վթարի փաստով՝ ՊԾ Տավուշի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բեռնված է եղել տնտեսական ապրանքներով։

  • Կիսվել: