չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ 32-ամյա վարորդը MAN կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ 32-ամյա վարորդը MAN կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Արա Մ․-ն իր վարած MAN մակնիշի կցորդիչով բեռնատարով Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 55 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ 

  • Կիսվել: