ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 7 վիրավորներից 5-ը դպրոցի ուսուցիչ են

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 7 վիրավորներից 5-ը դպրոցի ուսուցիչ են

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 196 կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ 2103 և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։

Վիրավորներին քաղաքացիների հետ ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորների մեջ են Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչն ու մի քանի ուսուցչուհիներ։

  • Կիսվել: