երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Սիսիանում սարից հսկայական քար է պոկվել

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Սիսիանում սարից հսկայական քար է պոկվել

Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության  9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մոտակա սարից մեծ ծավալի քարը գլորվել և հարվածել է քաղաքի առաջին փողոցի թիվ 21 տանը հարակից ավտոտնակի պատին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Գրում է Shamshyan-ը։ 

Օպերատիվորեն ժամանել են Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 12 խ․մ ծավալով քարը հարակից սարալանջից գլորվել և հարվածել է ավտոտնակի պատին, վնասելով պատից մոտ 12 ք․մ հատված:

Աղբյուրի տեղեկություններով բարեբախտաբար տուժածներ չկան։

  • Կիսվել: