շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնի է ադրբեջանցու կողմից Սյունիքի մարզում պահնորդի սպանության գործով նիստի օրը

Հայտնի է ադրբեջանցու կողմից Սյունիքի մարզում պահնորդի սպանության գործով նիստի օրը

Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի կողմից սպանելու գործը դատարանում է։

«Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոելոն Օհանյանին։ Այն դռնփակ ռեժիմով քննելու որոշում դեռևս կայացված չէ։ Նախնական դատալսումների օր է նշանակվել հունիսի 9-ին՝ ժամը 16.00-ին։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին երկու ադրբեջանցի զինծառայողներ հատել էին Հայաստանի պետական սահմանը: Նրանցից մեկը՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը, հայտնաբերվել էր Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում: Նրան վնասազերծել էին տեղացիները:

Երկրորդ ադրբեջանցին՝ Հուսեյն Ահլիմանի Ախունդովը, հայտնաբերվել էր 3 օր անց՝ Սյունիքի մարզի Աճանան գյուղում: Նրան նույնպես տեղացիներն էին հայտնաբերել ու վնասազերծել:

Հայտնաբերված երկու ադրբեջանցիներն էլ կալանքի տակ են:

  • Կիսվել: