ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Merecdes-ը, Subaru-ն և Opel-ը

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Merecdes-ը, Subaru-ն և Opel-ը

Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 19:10-ի սահմաններում, Թամանցիների փողոցում բախվել են Արտաշես Միքայելյանի վարած Mercedes մակնիշի 100 ՍN 10 համարանիշի, Հայկ Հայրապետովի վարած Subaru մակնիշի 71 ST 117 համարանիշի և Դավիթ Ավետիսյանի վարած Opel մակնիշի 21 AL 112 համարանիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Մերուժան Համբարձումյանն ու Վարդան Վարդանյանը:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:   Փաստի առթիվ Մ. Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   

  • Կիսվել: