հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

Օգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Շապինանդ Ա․-ի վարած VAZ 21703 մակնիշի և 34-ամյա Արտակ Գ․-ի վարած Ford Syujen մակնիշի ավտոմեքնաները։

Վթարի հետևանքով Շապինանդ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Արտակ Գ․-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Սիրվարդ Ա․-ն և 53-ամյա Ալիսա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը։ Հրշեջ փրկարարներն, օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս են բերել Շապինանդ Ա․-ին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը, այնուհետև քաղաքացիների հետ համատեղ ավտոմեքենաները տեղափոխել են ավտոքարշակի վրա։

Նախաձեռնվել է վարույթ։ Վիրավորներից մի քանիսը մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։

 

  • Կիսվել: