չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 34-ամյա վարորդը Mercedes-ով Աղավնատուն գյուղի սկզբնամասում բախվել է ծառին և կողաշրջվել

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 34-ամյա վարորդը Mercedes-ով Աղավնատուն գյուղի սկզբնամասում բախվել է ծառին և կողաշրջվել

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 5-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:  

Այս օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Սարգիս Նիկողոսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Աղավնատուն գյուղ տանող ճանապարհի սկզբանամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս, Նիկողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:   Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:   

 

  • Կիսվել: