ԿԳՄՍ փոխնախարարը՝ ԵՊՀ ՀԽ նիստին լրագրողների մուտքն արգելելու մասին
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին լրագրողների մուտքը չի արգելվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Փոխնախարարի խոսքերով, հաշվի առնելով արտակարգ դրության ռեժիմն ու սահմանափակումները՝ երկու տարբերակ է առաջարկվել լրագրողներին՝ տեսախցիկները տեղադրել դահլիճում և ապահովել ուղիղ հեռարձակում, կամ որևէ լրատվամիջոցի միջոցով դա անել ու մյուսներին տրամադրել.
«Մենք պատասխան ստացանք, որ որևէ առաջարկն ընդունելի չէ»:
Նշենք, որ ըստ ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին- Տերյանի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել էր արգելել լրագրողների մուտքը հոգաբարձուների խորհրդի նիստին, եւ խորհուրդը կողմ էչ քվեարկել այդ առաջարկին։ Գևորգ Մուրադյանը և Հայկակ Արշամյանն առաջարկել էին միայն տեսախցիկները ներսում լինեն` առանց լրագրողների և օպերատորների, սակայն լրագրողները մերժեցին այդ առաջարկը:



