ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց Միքայել Մալխասյանը
Միքայել Մալխասյանն ընտրվեց ԵՊՀ ՀԽ քարտուղար։ Այս մասին իր էջում հայտնում է ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
Այս պահին դեռ ընթանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը:
Նշենք, որ ըստ Գեւորգ Էմին- Տերյանի մեկ այլ գրառման՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել էր արգելել լրագրողների մուտքը հոգաբարձուների խորհրդի նիստին, եւ խորհուրդը կողմ էչ քվեարկել այդ առաջարկին։ Գևորգ Մուրադյանը և Հայկակ Արշամյանն առաջարկել էին միայն տեսախցիկները ներսում լինեն` առանց լրագրողների և օպերատորների, սակայն լրագրողները մերժեցին այդ առաջարկը:



