շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԿԳՄՍ նապարարն արհեստական է համարում հայաստանյան բուհերում թափուր տեղերի թեման

ԿԳՄՍ նապարարն արհեստական է համարում հայաստանյան բուհերում թափուր տեղերի թեման

Այս տարի Հայաստանի բոլոր բուհեր 9729 դիմորդ է ընդունվել, ինչը համեմատելի է նախորդ տարիների ցուցանիշների հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներին, ըստ որոնց բուհերում տասը հազարից ավելի թափուր տեղեր են մնացել։

«Այս թեման արհեստական շրջանառվող թեմա է»,-ասաց նախարարը:

Դումանյանի խոսքով՝ Հայաստանում այս տարվա շրջանավարտների թիվը կազմել է շուրջ 21 հազար, այս տարի բուհերում հայտարարագրված տեղերի քանակը կազմել է 23 հազարից ավել, որից շուրջ 7 հազարը հայտարարագրել են մասնավոր բուհերը

«Օրինակ՝ մասնավոր բուհերը հայտարարագրել են 7 հազար տեղ, բայց ընդամենը 130-ն են ընդունել»,- ասաց նախարարը:

Ըստ Դումանյանի՝ բուհերը պետք է վերանայեն իրենց մասնագիտությունների ցանկը, կրթական ծրագրերի ցանկը:

«Դա լավ ցուցանիշ չէ, եթե ձեզ մոտ իքս մասնագիտությամբ զրո մարդ է ընդունվում։ Այս դեպքում ինչո՞ւ եք հաջորդ տարի նույնը հայտարարագրում, դա բուհի վարկանիշի վրա է ազդում»,- եզրափակեց Դումանյանը:

  • Կիսվել: