երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Կայծակի հարվածից Հայկական ատոմակայանը անջատվել է էներգահամակարգից. ՏԿԵՆ

Կայծակի հարվածից Հայկական ատոմակայանը անջատվել է էներգահամակարգից. ՏԿԵՆ

Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում, Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Այս մասին հաղորդում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

«Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։ Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:

Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։

Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

  • Կիսվել: