երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Կասկադյորական ավտովթար Գեղարքունիքում․ Mercedes-ը բախվել է ապառաժ քարերին, կոտրել դրանք և կողաշրջվել․ կա վիրավոր

Կասկադյորական ավտովթար Գեղարքունիքում․ Mercedes-ը բախվել է ապառաժ քարերին, կոտրել դրանք և կողաշրջվել․ կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում, այսօր, հուլիսի 18-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Գ․ Սիմոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մոտ 2,5 մետր թռիչքային ձևով բախվել ապառաժ քարերին, կոտրել դրանք, ապա կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ճանապարհին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով  Գ․ Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: