երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Կարծում եմ՝ ՀՀ-ն պետք է շարունակի ջանքերը՝ իր երկրորդ արբանյակն արձակելու ուղղությամբ. Սքոթ Հաբբարդ

Կարծում եմ՝ ՀՀ-ն պետք է շարունակի ջանքերը՝ իր երկրորդ արբանյակն արձակելու ուղղությամբ. Սքոթ Հաբբարդ

Ֆիզիկոս Սքոթ Հաբբարդը, որը զբաղվում է տիեզերական հետազոտություններով, ինչպես նաեւ ծրագրերով, նախագծերով և գործադիր կառավարմամբ ավելի քան 45 տարի, այդ թվում՝ 20 տարի՝ ՆԱՍԱ-ում, կարծում է, որ Հայաստանը պետք է շարունակի իր հանձնառությունը և բոլոր ջանքերը իր երկրորդ արբանյակն արձակելու ուղղությամբ: Այս մասին նա ասաց Հայաստանում անցկացվող STARMUS փառատոնի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ

Ֆիզիկոզը, մասնավորապես, նշեց. ՛՛Պետք է ասեմ, որ գիտության մեջ կա երաժշտություն և երաժշտության մեջ կա գիտություն։ Սա իսկապես շատ ազդեցիկ բացահայտում էր և տպավորություն էր։ Ես նաև շփվել եմ իմ գործընկերների հետ, մի մասին ճանաչում էի, մի մասը նոր գործընկերներ են։

Կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի իր հանձնառությունը և բոլոր ջանքերը իր երկրորդ արբանյակն արձակելու ուղղությամբ, որովհետև ՛՛կուբսատների՛՛ ստեղծումից հետո ակնհայտ է, որ տիեզերական ուսումնասիրությունների ոլորտում կարող են ներգրավվել նոր երկրներ՛՛:

  • Կիսվել: