Իրանը ծրագրում է 14 արբանյակ դուրս բերել ուղեծիր
Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեհը հայտարարել է, որ գործակալությունը ծրագրում է 14 արբանյակ արձակել, գրում է իրանական Mehr գործակալությունը, փոխանցում է parstoday.ir-ը:
Պատմելով Իրանի տիեզերական գործակալության 13-րդ վարչակազմի ձեռքբերումների մասին՝ Սալարիեհը հինգշաբթի հայտարարել է, որ գործակալությունը 12 արբանյակի արձակում է իրականացրել։
Բացի դրանից, գործակալությունը հաջողությամբ ուղեծիր է արձակել ութ արբանյակ՝ ինչը համապատասխանում է նախորդ երեք կառավարությունների արձակման հաջողություններին, հավելել է նա:
Սալարիհեն ընդգծել է, որ ևս 30 արբանյակներ կառուցման փուլում են, որոնցից 20-ով կզբաղվի մասնավոր հատվածը։