Աերիկյան ԱԹՍ-ն հարվածել է Իրանի Սիրիքի մոտ գտնվող ձկնորսական նավակին
Ամերիկյան անօդաչու թռչող սարքն այսօր վաղ առավոտյան Իրանի ափերի մոտ՝ Սիրիքի շրջանում, հարվածել է ձկնորսական նավակի, որտեղ երեք մարդ է եղել: Այս մասօին տեղեկացնում է իրանական Mehr-ը՝ հղում անելով Իրանի բանակի ցամաքային զորքերի հասարակայնության հետ կապերի վարչությանը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03։30-ի սահմաններում։
Փրկարարները հայտնաբերել են երկու մարդու և նրանց տեղափոխել Սիրիքի հիվանդանոց, մինչդեռ նավակի տիրոջ ճակատագիրը մնում է անհայտ:
Որոնողական աշխատանքները շարունակվում են։



