ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
Իրանը պատրաստվում է մի քանի արբանյակներ արձակել

Իրանը պատրաստվում է մի քանի արբանյակներ արձակել

Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավարը հայտարարել է այս տարի մի քանի արբանյակներ արձակելու Թեհրանի որոշման մասին:

Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն հայտարարեց, որ Իրանը այս տարի արբանյակներ արձակելու մի քանի ծրագիր ունի՝ հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը 13-րդ կառավարության շրջանում իր զոհված նախագահի վճռակամությամբ հասել է տիեզերական նշանակալի նվաճումների։

Ինչպես հաղորդում է ParsToday-ը, Սալարիեն այս առնչությամբ հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին 3 տարում իրականացրել է 12 արձակում, որից 10-ը տեղական, իսկ 2-ը՝ միջազգային են եղել:

Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավարի հայտարարությամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունը կիրականացնի ևս երկու տիեզերական արձակում մինչև 13-րդ շրջանի կառավարության ավարտը․ Առաջին արձակումը կրելու է հետազոտական արբանյակի նմուշ, իսկ երկրորդ արձակումը՝ ուղեծրային փոխանցման բլոկը, ընդորում դրա ուղեծրային փորձարկումը կկատարվի այս արձակման ժամանակ:

Տիեզերական արդյունաբերություն ունեցող երկրների շարքում 6 երկիր, այդ թվում՝ Իրանը, հաջողել է տիեզերք ուղարկել կենդանի օրգանիզմներ, իսկ արբանյակային կրիչների ոլորտում միայն 12 երկիր ունի արբանյակային կրիչներ նախագծելու, կառուցելու և արձակելու հնարավորություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը աշխարհում այս 12 երկրներից մեկն է։

  • Կիսվել: