երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կարմիրբերետավորները քաշքշելով բերման ենթարկեցին Հովհաննես Հարությունյանին եւ մյուս ցուցարարներին

Կարմիրբերետավորները քաշքշելով բերման ենթարկեցին Հովհաննես Հարությունյանին եւ մյուս ցուցարարներին

Կարմիրբերետավորները Երեւանի բժշկական համալսարանի մոտից քաշքշելով բերման ենթարկեցին ՀՅԴ անդամ Հովհաննես Հարությունյանին եւ մյուս ցուցարարներին:

Երիտասարդները սկսեցին վանկարկել՝ «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան»:

Երիտասարդ աղջիկներից մեկը դրոշի կոթով սկսեց հարվածել ոստիկանական մեքենային: Ոստիկանները դուրս եկան եւ խլեցին դրոշը: Այն ցուցարարները, որոնք բերման ենթարկվելիս դիմադրում էին, ոստիկանները մի քանի հոգով էին վերցնում ու հորիզոնական դիրքով տանում դեպի մեքենան:

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։

  • Կիսվել: