հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարության հաստատած սուբվենցիոն ծրագրով Մեծ Այրումում ավարտին են հասցվում 6-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Կառավարության հաստատած սուբվենցիոն ծրագրով Մեծ Այրումում ավարտին են հասցվում 6-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները

ՀՀ կառավարության հաստատած սուբվենցիոն ծրագրով Մեծ Այրում բնակավայրում ավարտին է հասցվում 6-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

՛՛258 մետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար կառավարության ներդրումը կազմել է 3.7 մլն դրամ։

Հեղափոխությունն իր հետ զարգացման ալիք բերեց գյուղական բնակավայրերում։ Քայլ առ քայլ բարեկարգելու ենք մեր գյուղերը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: