ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Կապահովվի «Անձնական օգնականի ծառայություն» միջոցառման շարունակականությունը

Կապահովվի «Անձնական օգնականի ծառայություն» միջոցառման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Անձնական օգնականի ծառայություն» միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով:

Ըստ հիմնավորման, հաշմանդամություն ունեցող անձանց՝ համայնքում ապրելու իրավունքն ապահովելու նպատակով 2024 թ. ներդրվել է անձնական օգնականի ծառայությունը։

Միջոցառման շրջանակում ծառայություն են ստանում հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում՝ նաև միջին աստիճանի) սահմանափակում ունեցող՝ 15 տարին լրացած անձինք, որոնք սովորում կամ աշխատում են։

Անձնական օգնականները նախապես անցնում են վերապատրաստում և ստանում հավաստագիր։ Ծրագրի շրջանակում 2024 թ. ծառայություն է ստացել 101 շահառու։ Անձնական օգնականի ծառայության շարունակականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 91,539.0 հազար դրամի՝ 2025 թ. հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ևս 114 շահառուի անձնական օգնականի ծառայություն մատուցելու նպատակով։

 

  • Կիսվել: