հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կալանավորվածի հանձնուքում հայտնաբերվել է  թմրամիջոցին նմանվող զանգված (լուսանկարներ)

Կալանավորվածի հանձնուքում հայտնաբերվել է թմրամիջոցին նմանվող զանգված (լուսանկարներ)

Հուլիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կալանավորված անձ Ս․ Մ․-ի անվամբ քաղաքացի Վ․ Մ․-ի կողմից բերված հանձնուքում՝ խնկով լի փաթեթի տակ քողարկված, պոլիէթիլենային փոքրիկ տոպրակով առանձնացված, հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի , 0․8 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

 

 

  • Կիսվել: