երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Ջրվեժ գյուղի մոտակայքում 2 մեքենայի բախման հետևանքով վրաերթ է տեղի ունեցել. կա 1 զոհ, 2 վիրավոր

Ջրվեժ գյուղի մոտակայքում 2 մեքենայի բախման հետևանքով վրաերթ է տեղի ունեցել. կա 1 զոհ, 2 վիրավոր

Հուլիսի 16-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի վերջնամասում՝ գերեզմանատան մոտակայքում, «Հոնդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է մեկ այլ «Մերսեդեսի»՝ վրաերթի ենթարկելով վարորդին ու երկու տղամարդու:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Մերսեդեսի» 36-ամյա վարորդ Արման Խանզադյանը մահացել է, իսկ մյուս երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

  • Կիսվել: