չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ջանֆիդա գյուղի ճանապարհին Volkswagen Golf-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Ջանֆիդա գյուղի ճանապարհին Volkswagen Golf-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Ջանֆիդա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները պայքարել են Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։  Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Գևորգ Չաղարյանին։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ 

  • Կիսվել: