չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իտալիան ՀՀ-ն հեռացրել է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել որոշակի պայմաններով

Իտալիան ՀՀ-ն հեռացրել է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել որոշակի պայմաններով

Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ մի քանի երկիր հանել են D խմբից, հետևաբար դրանց քաղաքացիների մուտքն այս պահին արգելվում է, տեղեկացնում է schengenvisainfo.com-ը։

Նշվում է, որ D խմբի մեջ մտնում են այն երկրները, որոնց քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Իտալիա որոշակի պայմաններով:

Ուստի, Իտալիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս հրապարակված երկրների թարմացված ցուցակների համաձայն` Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Լիբանանը, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թայվանը, Հոնկոնգը, Մակաոն այլեւս ընդգրկված չեն D խմբում:
Բոլոր այդ երկրները այժմ գտնվում են Իտալիայի E-ի ցանկում, ինչը նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիներին թույլատրվում է Իտալիա մուտք գործել միայն կարևոր նպատակներով` և համաճարակաբանական կանոնների խիստ պահպանմամբ։

Ըստ վերջին թարմացման՝ Իտալիայի D ցուցակն այժմ ներառում է հետևյալ երրորդ երկրները՝

Ավստրալիա
Բահրեյն
Կանադա
Չիլի
Իսրայել
Ճապոնիա
Հորդանան
Կոսովոն
Քուվեյթ
Նոր Զելանդիա
Հյուսիսային Իռլանդիա Կատար
Ռուանդա
Սաուդյան Արաբիա
Սինգապուր
Հարավային Կորեա
Ուկրաինա
Միացյալ Արաբական Էմիրություններ
Միացյալ Թագավորություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ուրուգվայ

Բահրեյնը և Չիլին չեն ընդգրկվել այս ցուցակում, սակայն նրանք հեռացվել են E-ի ցուցակից, քանի որ այդ երկրներում համաճարակաբանական իրավիճակը վերջերս բարելավվել է:

  • Կիսվել: