շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում իրականացվել է քաղաքացիների տարհան. ԱԻՆ

«Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում իրականացվել է քաղաքացիների տարհան. ԱԻՆ

Հուլիսի 20-ին, ժամը 10:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ իրականացվել է հաստատություններում գտնվող քաղաքացիների տարհանում։ Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

  • Կիսվել: