Ապրիլի 26-ին, ժամը 13։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ Այս մասին  տեղեկանում ենք ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել կահույքի խանութ-սրահի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 13։39-ին։