կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իսակովի պողոտայում այրվել է «Audi Q3» մակնիշի ավտոմեքենա

Իսակովի պողոտայում այրվել է «Audi Q3» մակնիշի ավտոմեքենա

Օգոստոսի 25-ին, ժամը 05։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։47-ին, մարվել՝ 06։00-ին։ Այրվել է «Audi Q3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1974 թ․)։

  • Կիսվել: