կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Իրաքի խորհրդարանականներն այցելել են Մատենադարան և Կապույտ մզկիթ (լուսանկարներ)

Իրաքի խորհրդարանականներն այցելել են Մատենադարան և Կապույտ մզկիթ (լուսանկարներ)

Մայիսի 1-ին Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանի և պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:

Հյուրերը ծանոթացել են բացառիկ ձեռագրերի հավաքածուներին, հայ մշակույթի պատմությանը:

Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են Կապույտ մզկիթ:

  • Կիսվել: