ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանում ՀՀ դեսպանը և «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի տնօրենը քննարկել են կայանալիք կինոփառատոներին փոխադարձ մասնակցության հնարավորությունը

Իրանում ՀՀ դեսպանը և «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի տնօրենը քննարկել են կայանալիք կինոփառատոներին փոխադարձ մասնակցության հնարավորությունը

Հուլիսի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշիի հետ:
 
Դեսպան Թումանյանը, խոսելով երկու երկրների մշակութային ամուր կապերի մասին, ընդգծել է կինոյի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ ազգային ֆիլմերի ցուցադրության, համատեղ ֆիլմարտադրության, փառատոներին մասնակցության և այլ աշխատանքների կազմակերպման համատեքստում:
 
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել կինոյի ոլորտում համագործակցության ուղղությամբ կատարված մեծ աշխատանքի կապակցությամբ՝ առանձնացնելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ֆարաբի» հիմնադրամի, «Ոսկե ծիրան» և «Ֆաջր» փառատոների, ինչպես նաև այլ կառույցների արդյունավետ համագործակցությունը:
 
Անդրադարձ է եղել ընթացիկ տարում տեղի ունենալիք կինոփառատոներին (Երևանում՝ «Ոսկե ծիրան», Սպահանում՝ «Մանկապատանեկան ֆիլմերի 34-րդ միջազգային փառատոն») փոխադարձ մասնակցության հնարավորությանը:
 
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև իրանահայության ունեցած էական դերն իրանական կինոյում՝ կարևորելով այդ ուղղությամբ գնահատանքի միջոցառումների կազմակերպումը:

  • Կիսվել: