հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանցի վարորդը Volvo բեռնատարով կողաշրջվել էԱրարատի մարզում․ նրան բեռնախցիկի տակից դուրս են բերել փրկարարները

Իրանցի վարորդը Volvo բեռնատարով կողաշրջվել էԱրարատի մարզում․ նրան բեռնախցիկի տակից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Լազեմ Մանսուրը իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում, Զանգակատուն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդը, որին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

  • Կիսվել: