շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանցի տնտեսվարողների հետ քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները

Իրանցի տնտեսվարողների հետ քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները

Փետրվարի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցեց «Iran Plast 2021» 14-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը:

 Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Միջոցառմանը ներկա էին նաև Իրանում հավատարմագրված այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Ելույթով հանդես եկավ ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:

Բացման արարողությունից հետո ՀՀ դեսպանը և նրան ուղեկցող դիվանագիտական անձնակազմը շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացան պլաստմասի և կաուչուկի արդյունաբերության մեջ օգտագործվող առանձին արտադրատեսակների, օժանդակ նյութերի և ծառայությունների հետ:

Իրանցի տնտեսվարողների հետ քննարկվեցին Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:

 

  • Կիսվել: