հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ինձ համար էլ է տհաճ դիմակ կրելը, բայց ակնհայտ է՝ այս դինամիկան ունենք հիմնականում դիմակի կրման շնորհիվ. Փաշինյան

Ինձ համար էլ է տհաճ դիմակ կրելը, բայց ակնհայտ է՝ այս դինամիկան ունենք հիմնականում դիմակի կրման շնորհիվ. Փաշինյան

Վերջին դեպքերի համատեքստում հասկանալիորեն կորոնավիորւսի թեման մի փոքր հետին պլան է մղվել: Այս մասին ֆեսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝  հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժվող դեպքերի թիվը 10 հազարից ցածր է:

«Սա շատ կարևոր նորություն է: Հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնանը համաշխարհային հնարավոր երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նշեց, որ այս լուրերի ֆոնին կրկին ակտիվացել է այն հակահակահամաճրակային PR արշավը, և տեսնում է, որ նորից հակադիմակային շարժումներ են սկսվում և այլն:

«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ տեմպի որոշակի անկումը տեղի է ունեցել հակահամաճարակային կանոնների պահպանման շնորհիվ, որի գագաթնակետը դիմակների կրումն է, որքան էլ դա տհաճ է։ Բոլորիս համար էլ տհաճ է։ Ինձ համար էլ է տհաճ դիմակ կրելը՝ սկսած մեքենայից, վերջացրած մնացած տեղերով: Բայց ակնհայտ է, որ այս դինամիկան մենք ունենք հիմնականում դիմակի կրման որոշակի կարգուկանոն ունենալու շնորհիվ ու պատճառով:

Մեկանաբանություններ կան, որ տաք եղանակը դեր ունի։ Ենթադրաբար հնարավոր է, որ դեր ունի, բայց հունիսի սկզբներին այն երկրներում, որտեղ բարձր ջերմաստիճան կար կորոնավիրուսը մեծ տեմպերով ծավալվում էր»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց տուրք չտալ անպատասխանատու հայտարարություններին։

«Դիմակի կրումը հակահամաճարակային պրոցեսում ունի անկյունաքարային նշանակություն: Մեր նպատակն է, որ աշնանը համաշխարհային մասշտաբով ավելի պատրաստ լինեն հնարավոր երկրորդ ալիքին»,- ընդգծեց վարչապետը։

  • Կիսվել: