ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իմ հորդորն է՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ պահպանողական ռեժիմի. նախարար

Իմ հորդորն է՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ պահպանողական ռեժիմի. նախարար

Լավ թվերը, որոշակի ցածր ցուցանիշները հանգստություն են առաջացրել բնակչության շրջանում, և շատերն այս պահին նույնքան հետևողականորեն չեն դնում դիմակները: Այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

՛՛Բայց մենք վերջին 2 շաբաթում տեսնում ենք հիվանդացության որոշակի աճ: Այսօր թեստավորված անձանց մեջ 14 տոկոս են եղել դրական թեստերը: Իմ խնդրանքն ու հորդորն է՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ պահպանողական ռեժիմի, և փորձենք կանխարգելել քովիդի տարածումը՛՛,-նշեց նախարարը:

Նա նաև հավելեց, որ  դիմակների կրումն օգնել է նաև գրիպի վիրուսի նվազեցմանը: Բոլոր սուր շնչառական հիվանդությունների մասով կա նվազում, ինչն ապացուցում է, որ ոչ միայն Քովիդ-19-ից, այլ նաև մյուս վարակներից դիմակները պաշտպանում են և կանխարգելում դրանց տարածումը:

 

  • Կիսվել: