երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Իջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է

Իջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է

Իջևանի գինու գործարանի մոտ սեպտեմբերին 3-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։

Օգոստոսի 31-ին ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ:

  • Կիսվել: