շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը կալանավորվեց

ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը կալանավորվեց

Երեւան քաղաքի ընդհանոuր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Մուրադյանը որոշել է կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին:

Վերջինիս մեղադրանք  է առաջադրվել  Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

«Չնայած ենթադրյալ կատարված դեպքին առնչությունը հերքող և մասնակցությունը բացառող, պաշտպանական կողմից ներկայացված բազմաթիվ բազմաթիվ փաստերի, դատարանը որոշեց կալանավորել Սուրեն Մանուկյանին։ Կալանավորման որոշման հետ միանշանակ համաձայն չենք, այն համարում ենք անօրինական և անհիմն, հետևաբար այն ստանալուց հետո սահմանված ժամկետում կբողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան»,- գրել է նրա պաշտպան Սերգեյ Ոսկանյանը։

  • Կիսվել: