հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնեն ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները

Հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնեն ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են՝ 2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնի ՄՊՀ նախաձեռնությամբ ընդունված ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով ի թիվս այլնի՝
 
սահմանվում են ակցիայի հասկացությունը և դրա տեսակները.
 
սահմանվում են զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները։ Նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ երեք ամիս, զեղչի հաշվարկման ելակետային գինը և այլն.
 
տարանջատվում են զեղչը և գնի քաղաքականության փոփոխությունը.
 
հստակեցվում են ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ հրապարակման բովանդակության նվազագույն պահանջները, հրապարակման տառաչափը, ակցիայի և դրա վերաբերյալ իրազեկման դադարեցման պայմանները.
 
նախատեսվում է, որ միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչվում է ակցիայի մեկնարկի պահին ակցիան իրականացնողի մոտ առկա ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը։
 
Նշված կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 31-ից հետո հայտարարվող ակցիաների վրա։
 
Կարևոր է ընդգծել նաև, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն կարող է նշանակել տուգանք տնտեսվարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով:

  • Կիսվել: