ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հուլիսի 30-ին Երեւան - Միներալնիյե վոդի չվերթ տեղի կունենա

Հուլիսի 30-ին Երեւան - Միներալնիյե վոդի չվերթ տեղի կունենա

Հուլիսի 30-ին Երեւան - Միներալնիյե վոդի չվերթ տեղի կունենա: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:

Երեւան-Միներալնիյե վոդի չվերթը տեղի կունենա 16:30-ին (տեղական ժամանակով): Թռչել կթույլատրվի միայն Ստավրոպոլի երկրամասի, Կարաչաեւո-Չերքեզական Հանրապետության, Կաբարդինո-Բալկարյան Հանրապետության, Հյուսիսային Օսիայի Հանրապետության, Ինգուշեթիայի Հանրապետության, Չեչենական Հանրապետության, Դաղստանի Հանրապետության, Կալմիկիայի Հանրապետության, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Սեւաստոպոլի բնակիչներին:

«Չվերթին գրանցվել անհրաժեշտ է հետեւյալ հղումով՝ https://www.gosuslugi.ru/395443/1։ Ինքնաթիռում տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կկազմվեն պետական ծառայությունների գրանցման հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: