ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հուլիսի 17-22-ը Զինծառայողների աջակցության հիմնադրամին 48 երկրից կատարվել է շուրջ 192 մլն դրամ նվիրատվություն

Հուլիսի 17-22-ը Զինծառայողների աջակցության հիմնադրամին 48 երկրից կատարվել է շուրջ 192 մլն դրամ նվիրատվություն

2020-ի հուլիսի 17-22-ը Զինծառայողների աջակցության հիմնադրամին 48 երկրից կատարվել է շուրջ 192,000,000 ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ հայտնում են հիմնադրամից: 
 
• Շուրջ 192,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 27 %-ը, Paypal-ի միջոցով` 12%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը:
 
• Ավելի քան 2500 նվիրատվություններ, որից կայքի միջոցով` 59%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 17%-ը
 
• Շուրջ 48 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից:
 
Նկարում կարող եք ծանոթանալ կատարված նվիրատվությունների տվյալներին ըստ երկրների.
 

 

  • Կիսվել: