շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում ՀՀ աշխատանքային օրենսգրքով ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում ՀՀ աշխատանքային օրենսգրքով ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները

Այսօրվանից` 2021թ.-ի հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտնում ՀՀ աշխատանքային օրենսգրքով ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները, հայտնում են ԱԱՏՄ-ից:
 
Հաղորդագրության մեջ նաև ասված է. ՛՛Ըստ այդմ` Տեսչական մարմինը, ի թիվս մինչ փոփոխություններն ունեցած լիազորությունների, այսուհետ վերահսկողություն է իրականացնելու նաև․
 
աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի հայտնաբերման նկատմամբ,
 
աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման նկատմամբ,
օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ,
 
օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ,
 
կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ:
Նշենք, որ նոր լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Տեսչական մարմնի հաստիքների թիվն ավելացել է 60-ով՛՛:

  • Կիսվել: