հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հրշեջները մեկուսացրել են ավտոմեքենայի հրդեհը Երևանի Ուլնեցու փողոցում

Հրշեջները մեկուսացրել են ավտոմեքենայի հրդեհը Երևանի Ուլնեցու փողոցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 3-ին, ժամը 20։28-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ուլնեցու փողոցում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
 

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 20։43-ին։

  • Կիսվել: