հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 143,1 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 143,1 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 24-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 51 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 600 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 200 քմ,

Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ 800 քմ,

Արարատի մարզի
 Վարդաշեն գյուղում՝ 250 քմ․

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 3000 քմ, Գավառ քաղաքում՝ 3 հա, 

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 800 քմ, Ստեփանավան քաղաքում՝ 5000 քմ, Տաշիր քաղաքում՝ 5000 քմ, Վանաձոր քաղաքում՝ 2․3 հա, Սպիտակ քաղաքում՝ 2000 քմ, Բովաձոր գյուղում՝ 1 հա, Շիրակամուտ գյուղում՝ 5000 քմ, Օձուն գյուղում՝ 12 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1․4 հա, Հրազդան քաղաքում՝ 3,04 հա, Չարենցավան քաղաքում՝ 2000 քմ, Բալահովիտ գյուղում՝ 5000 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ 300 քմ, 

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 6000 քմ, Ամասիա գյուղում՝ 500 քմ, Փանիկ գյուղում՝ 3 հա, Ախուրյան գյուղում՝ 1400 քմ, 

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 200 քմ, Սիսիան քաղաքում՝ 3000 քմ, Չափնի գյուղում՝ 1000 քմ, Խոտ գյուղում՝ 2․5 հա, Շինուհայր գյուղում՝ 1 հա,

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ 3500 քմ, Գնդեվազ գյուղում՝ 1500 քմ,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 4․5 հա, Բերդ քաղաքում՝ 2․9 հա, Դիլիջան քաղաքում՝ 4000 քմ, Աչաջուր գյուղում՝ 50 հա, Մովսես գյուղում՝ 15 հա, Վազաշեն գյուղում՝ 4 հա, Կոթի գյուղում՝ 22,5 հա, Չինարի գյուղում՝ 7 հա, Վերին Կարմիրաղբյուր գյուղում՝ 3 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 143,1 հա:

  • Կիսվել: